Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

2023-11-14 08:30:03 615 դիտում

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի հատվածում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը՝ 45-ամյա Կարեն Կեվորկովը, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: