Վստահված գույքը հափշտակելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

2023-11-04 07:47:13 472 դիտում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 59-ամյա Մհեր Գ.-ն, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելուն հանցակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է Մասիսի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված