Վթարային ջրանջատում Արարատի մարզում հուլիսի 19/20-ին

2023-07-18 09:37:33 1242 դիտում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 18.07.2023թ.

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված