Վիճաբանություն և դանակահարություն ճանապարհը չզիջելու պատճառով

2023-04-04 05:21:00 702 դիտում

Ապրիլի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ հարականջային շրջանի կտրած արնահոսող վերք, քթի, ձախ թևի կտրած արնահոսող վերք, միջհոնքային շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել սուրենավանցի 62-ամյա մի տղամարդ:Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16.30-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանության ընթացքում անհայտ անձը դանակով հարվածներ էր հասցրել հիվանդանոց տեղափոխվածին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 62-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է «Տոյոտա Ալփարդ» մակնիշի մեքենայի վարորդը: Մասիս քաղաքի 68-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: