Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 36-ամյա Գեղամ Բ.-ն: Նա ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Գեղամ Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: