Վթարային ջրանջատում Արարատի մարզում հունվարի 31/փետրվարի 1-ին

2023-01-31 11:30:55 1021 դիտում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունվարի 31-ին ժամը 19:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի,Նոր Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու, Նոր Կյուրին գյուղի 1-ին,2-րդ և 3 -րդ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 31․01․2023թ․