Մասիսի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2023-01-26 13:31:03 985 դիտում

Հունվարի 19-ին և 20-ին Մասիսի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք Արարատի մարզի տարբեր բնակավայրերում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 26 և 43 տարեկան երկու տղամարդու։ 26-ամյա երիտասարդի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Նմանատիպ զանգվածներ և կաթուցիչ էլ հայտնաբերվել է 43-ամյա տղամարդու և նրա տան խուզարկությամբ։ Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: