Դժբախտ պատահարի պատճառով զոհվել են Մասիս խոշորացված համայնքի բնակիչներ

2023-01-19 16:06:05 1591 դիտում

Խորը ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։ Դժբախտ պատահարի պատճառով զոհվել են Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը։ Ցավակցում ենք Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ուժ ու տոկունություն ձեզ։ Վշտակցում ենք նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։ Շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, կա 15 զոհ և 3 վիրավոր։