Մասիսի քաղաքապետը դարձավ Սուրբ Թադեոս եկեղեցու խաչքավորը

2023-01-07 05:31:54 923 դիտում

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ ծննդյան և մկրտության հիշատակումն է։ Երեկ Սուրբ պատարագ է մատուցվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում, որից հետո կատարվել է Ջրօրհնեքի կարգ, ինչը Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդանիշն է։ Խաչը ջրի մեջ իջեցնելն էլ խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը: Ջրօրհնեքի արարողության ժամանակ ընտրվում է նաև Խաչի քավոր, ով Սբ. Հովհաննես Մկրտչի խորհրդանիշն է: Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու առաքելությանը, աջակցում են հոգևոր հովվին` կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը: «Խորհրդանշական այս օրը դարձել եմ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու խաչքավորը, և ինձ է հանձնվել օրհնված խաչը: Աստված պահապան բոլորիս», - գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված