Մասիս համայնքի Խաչփար բնակավայրում այսօր բացվեց Արցախյան պատերազմներում անմահացած խաչփարցի տղաների հիշատակը հավերժացնող խաչքարը, որը կառուցվել է բարերար Վլադիմիր Սաքունցի աջակցությամբ: Գյուղի համար կարևորագույն ու խորախորհուրդ այս խաչքարն օրհնվեց Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ձեռամբ, այնուհետ ներկաներն աղոթեցին նահատակ հերոսների հոգու հանգստության համար: Շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին՝ Խաչփար բնակավայրի վարչական ղեկավար Արայիկ Գաբրիելյանը նշեց, որ խաչքարի տեղադրումը կարևոր նշանակություն ունի իրենց գյուղի համար, որ իրենք ամեն օր հիշում են հանուն հայրենիքի անմահացած խաչփարցի հերոս տղաներին: Փառք ու խոնարհում: