Սիրելի՛ մասիսցիներ, Ավարտվել են Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող պանթեոնի կառուցման աշխատանքները։ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի, սույն թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ին, պանթեոնին կից բաց Խորանի առջև կկատարվի Հոգեհանգստյան կարգ և մոմավառություն՝ ի հիշատակ հանուն հայրենիքի զոհված բոլոր նահատակների։