«Abac Kids-Մասիս» կենտրոնի սաները զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ

2022-11-22 15:48:28 607 դիտում

Նոյեմբերի 20-ին «Abac Kids-Մասիս» մենթալ թվաբանության կենտրոնի 13 սան մասնակցեց «Աբակ+ընկերներ 2022» մենթալ թվաբանության համահայկական օլիմպիադային: Կենտրոնի սաները զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ՝ 1 Սուպերչեմպիոն` Վարնին Գեորգի, 4 առաջին տեղի մրցանակակիր` Հեղինե Խաչումյան, Անահիտ Մանուկյան, Վարդան Խանաղյան, Մարիամ Մաթևոսյան, 5 երկրորդ տեղի մրցանակակիր` Թովմաս Մարտիրոսյան, Հովսեփ Վարդանյան, Աշոտ Ղազարյան, Արմեն Խաչատրյան, Դավիթ Թովմասյան, 3 երրորդ տեղի մրցանակակիր` Էդգար Թեհմուրյան, Էդգար Կիրակոսյան, Գոռ Մամիկոնյան: Շնորհավորում ենք, մաղթում նորանոր ձեռքբերումներ: