«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 20:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի՝ 5-րդ փողոցի և Կայարան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: