Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ամուսնացել է

2022-10-27 15:09:40 1280 դիտում

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ամուսնացել է։ Երիտասարդ ըմբիշի ընտրյալը Դիանա Ադիբեկյանն է։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Արսեն Հարությունյանն ու Դիանա Ադիբեկյանը նշանադրվել էին 2021 թվականի օգոստոսի 27-ին։ 23-ամյա ըմբիշի հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 28-ին, բայց երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հետաձգել էր այն։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված