Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը աշխարհի մինչեւ 23 տարեկանների եզրափակիչում է: Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող առաջնությունում 61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 13:4 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին եւ կպայքարի ոսկե մեդալի համար: Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսուֆ Մոհամեդ Եսայի նկատմամբ, 1/8 եզրափակիչում էլ 11:0 հաշվով հերթական վստահ հաղթանակն էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 9:3 հաշվով հաղթել էր ղազախ Ասիլ Այտակինին: Արսեն Հարությունյանն երկրորդ անգամ կփորձի նվաճել աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ չեմպիոն էր դարձել 2021 թվականին Բելգրադում, որտեղ եզրափակիչում 11:7 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Արթուր Չեբորդաեւին: Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում.