Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ ուսուցիչներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Դուք ստանձնել ու իրականացնում եք մի վեհ ու պատասխանատու առաքելություն, որը կոչված է հազարավոր երեխաների կրթության ու դաստիարակության գործին: Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, առավել քան մեծացել է Ձեր ստանձնած պատասխանատվությունը: Մեզ պետք է հայրենասիրությամբ տոգորված, ապագայի նկատմամբ հավատ ունեցող սերունդ, որին կվստահվի մեր երկրի վաղվա օրը: Հարգելի՛ մանկավարժներ, Ձեր դաստիարակած սերունդն էր, որ 44 օր շարունակ, ինչպես նաև սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ընթացքում չերկնչեց ու անձնազոհաբար պաշտպանեց մեր հայրենիքը: Հավերժ հիշատակ անմահ Հերոսներին: Ձեր դաստիարակած սերունդն է հսկում ու պահպանում մեր երկրի սահմանային անվտանգությունը: Փառք ու պատիվ Հայ զինվորին: Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք մեր երեխաներին: Շնորհակալություն Ձեր անսահման նվիրումի համար: Խոնարհումս ուսուցչի վեհ կոչման առջև: Առողջություն, բարեկեցություն Ձեզ և Ձեր ընտանիքներին: Խաղաղություն մեր երկրին: