Ինչո՞ւ տարիներ շարունակ խնդիրը լուծել չի հաջողվում․ Նորայր Հակոբյանն ասում է՝ շահագործող կազմակերպության տնօրինությունը վարձակալության պայմանագրերը լուծարել չի ցանկանում, համայնքապետարանն էլ տարածքում որևէ գործողություն իրականացնելու իրավասություն չունի։ «Մի քանի անգամ ծանուցել ենք, փորձել ենք լուծել պայմանագրերը, բայց չի ստացվել։ 2021-ին ավագանին որոշում ընդունեց, որ Մասիսի աղբավայր այլ տեղից աղբ չբերվի, բայց հետո պատշաճ վերահսկողություն չիրականացվեց, հնարավոր էլ չէր առանց ուժայինների օգնության։ Ըստ էության՝ էլի շահագործում են»,- ասում է Հակոբյանը։ Փոխքաղաքապետին հարցնում ենք՝ դիտավորություն տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձակալը Մասիսի նախկին քաղաքապետի եղբայրն է։ «Ամեն դեպքում, աղբավայրը տվյալ կազմակերպությանը բերում է խոշոր շահույթ, մի կողմ դնենք քաղաքական ենթատեքստը»,- պատասխանեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։