Տարիներ շարունակ Մասիսի աղբավայրը եղել է չարիք բնակիչների համար

2022-10-03 09:23:20 1212 դիտում

Տարիներ շարունակ Մասիսի աղբավայրը եղել է չարիք բնակիչների համար, իսկ աղբավայրի փակման հարցը՝ օրախնդիր: Մասիսի համայնքապետարանը պարբերաբար քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և այսօր էլ շարունակում է հետևողական գործելաոճը: Հաշվի առնելով աղբավայրի վտանգավորության չափը և կարևորելով բնակիչների շահը՝ վերջերս ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի վերաբերյալ: Դատարանի կողմից կայացվել է որոշում՝ վերոնշյալ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված