Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս համայնքում և վարչական շրջաններում

2022-09-26 14:20:08 1049 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` 10:00-16:00 Մասիս քաղաք՝ 1-7-րդ, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 1-6-րդ և Նոր թաղամասեր մասնակի, 10:00-12:00 Հովտաշատ, Հայանիստ գյուղ մասնակի, 10:00-16:00 Նորաբաց և Դարակերտ գյուղեր մասնակի, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: