Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս խոշորացված համայնքում

2022-09-15 14:36:52 1131 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` 10:00-12:00 Մասիս քաղաք` Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի և Շիրակի փողոցներ մասնակի, թիվ 1, 4, 5, 6 թաղամասեր մասնակի, Նոր թաղամաս մասնակի, Երևանյան փողոց մասնակի և Ազատամարտիկների 1-10 փողոցներ մասնակի, թիվ 6-րդ, 7-րդ, 9-րդ նրբանցքներ մասնակի, 10:00-14:00 Մասիս քաղաք՝ 2-րդ և 3-րդ թաղամասեր մասնակի, Հերացի փողոց մասնակի, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: