Երեկ Starmus VI Armenia փառատոնի շրջանակներում ԱՖՖԱ հիմնադրամի, Մասիսի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ և Դասավանդում Հայաստան կրթական հիմնադրամի մասնակցությամբ Մասիսի Երիտասարդական կենտրոնում կազմակերպվել է հանդիպում թիվ 5 դպրոցի աշակերտների և Արբի Կարապետյանի հետ. վերջինս #NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավարն է: Այս հրապարակմամբ ցանկանում ենք փոխանցել ձեզ մեր երեխաների աննկարագրելի ջերմությունը։ Մենք վստահ ենք՝ նրանց շարքում էին վաղվա արվեստի և գիտության մեծ անունները։