Մասիսի քաղաքապետի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

2022-09-06 15:37:34 987 դիտում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին հայտնել է Համբարձումյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։ «Հենց նոր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, նախագահող դատավոր Մ․Մարտիրոսյան, որոշում կայացվեց տևական ժամանակ քննվող և շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո, մեր վստահորդ Գոռ Մհերի Համբարձումյանի նկատմամբ, ով հանդիսանում է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հարազատ եղբայրը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,-Facebook-յան իր էջում գրել է պաշտպանը։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված