Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, ծնողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի օրվա՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր անհամբերությամբ են սպասել այս օրվան, նաև նրանց ուսուցիչներին, ովքեր նոր ու յուրօրինակ աշխարհ են ուղեկցելու իրենց սաներին՝ սերմանելով նրանց մեջ սեր գրականության ու մշակույթի, բարու ու գեղեցիկի, հայրենիքի ու հայրենի հողի հանդեպ։ Այսօր մեր երկրի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, և մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի նոր սերնդի դաստիարակության գործում։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք է գրագետ, հայրենասեր, իր հող ու ջրի համար պայքարող, հաղթանակներ կերտող սերունդ։ Եվ այդ բարդ ու պատասխանատու գործը կատարում են մեր սիրելի մանկավարժները։ Ուժ ու տոկունություն Ձեզ։ Հարգելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ բարօրություն յուրաքանչյուր հայ օջախում և խաղաղություն մեր երկրին։