Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մասիս խոշորացված համայնքի Գեղանիստ վարչական շրջանի ըմբիշ՝ Վիգեն Նազարյանը նվաճեց ոսկե մեդալ: Եզրափակիչում հայ ըմբիշը հաղթանակի հասավ Իրանի ներկայացուցչի նկատմամբ: Հատկանշական է, որ գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ հաշիվը 1-1 էր: Իրանցի ըմբիշը հնարք կատարեց ու մեկ միավոր վաստակեց, սակայն Հայաստանի մարզչական շտաբը «չելենջ» պահանջեց, ինչից հետո մրցակցի միավորը չեղարկվեց ու հաղթանակը շնորհվեց Վազգեն Նազարյանին: