Մասիսի շենքը գրաված նռնակավոր տղամարդը ինքնասպան է եղել

2022-08-19 17:51:44 7617 դիտում

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Նռնակներով զինված տղամարդը, Մասիսի ավագանու նախկին անդամներից է` Էդգար Մարգարյանը («Լոշտ» մականվամբ հայտնի)։ Մասիսի բնակիչ է, ամուսնալուծված է, ունի երկու զավակ։ Ավագանու ներկայիս անդամներից շատերը ճանաչում են նրան որպես բնակիչ ու նախկին կոլեգա, ընդ որում՝ հիմնականում շատ դրական են արտահայտվում նրա մասին։ Իհարկե՝ կցկտուր ակնարկներ էին անում, որ վերջին երկու-երեք տարիներին Էդգարը «շրջապատի մեջ է ընկել», ափսոսանքով են խոսում, որ ապրելակերպն է նաեւ փոխել, բարքեր և այլն։ Բայց ավելի շատ զարմացած են, թե որտեղից «Լոշտին» այդքան զենք-զինամթերք։ Նույնիսկ կասկածում են, թե կարող են որոշ մարդիկ, «Լոշտի» վիճակից օգտվելով, նենգ միտումներով դրդել նրան այսօրվա միջադեպին։ Ի դեպ, Էդգար Մարգարյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է, կամավորագրվել է Մասիսի ջոկատի կազմում ու դիրքերում է մնացել մինչև վերջ։ Բնակիչները պատմում են նաև, որ պատերազմից հետո Էդգարի վարքը լրիվ փոխվել է։ Ամուսնալուծվել է վերջերս։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված