Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք: Զինված անձը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում: Այս պահին տեղում աշխատանքներ են իրականացնում ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները, որոնք սահմանազատել են տարածքը և քաղաքացիների մուտքը արգելել են այդ հատված: Նռնակ նետողը Էդուարդ Մարգարյանն է, որը Մասիսի ավագանու նախկին անդամ է: Բայց թե ինչ պահանջներ է ներկայացրել, դեռ հայտնի չէ: «Անձը ներխուժել է քաղաքապետարանի վարչական շենք։ Ասում են` զինված է, պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանությունը գործողություններ է անում, մենք էլ շատ հեռու կանգնած ենք։ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել,համայնքապետարանում գտնվող պահակը և մաքրուհին անվտանգ դուրս են եկել...»,-ասաց Մասիս քաղաքի փոխքաղաքապետը։