Մահվան ելքով վրաերթ Դարակերտ գյուղում

2022-08-05 08:40:38 1553 դիտում

Օգոստոսի 4-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա կնոջ և նրա յոթամսական որդուն: Երեխան մահացել է, իսկ 25-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: