«Կռիվներում ընկան նրանք, Ամեն մեկը՝ մի տան ճրագ, Ամեն մեկը՝ մի մոր որդի, Ամեն մեկը մի աղջկա Երազանքը անապական...»: Ընկան նրանք որպես հերոս: Այդ հերոսներից մեկն էլ մասիսիցի Ռոբերտ Մեսրոպյանն է, ով անմահացավ հանուն հայրենիքի, հանուն այսօրվա: Նրանք ապրում են մեր սրտերում: Ի հիշատակ Ռոբերտ Մեսրոպյանի՝ հարևանների նախաձեռնությամբ Մասիս քաղաքի 3-րդ թաղամաս,12 հանրակացարանի 39 մասնաշենքի բակում տեղադրվեց խաչքար, որն օրհնվեց տեր Մխիթար քահանա Ալոյանի ձեռամբ: