Մասիսի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022-07-07 16:23:06 1432 դիտում

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ի գիշերը: Ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով Մասիսի կենտրոնական հրապարակից բաժին բերման ենթարկեցին Սիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից և գրպանից հայտնաբերվեց մանրացված, չորացված, մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ: Ըստ նրա` թմրամիջոցն իրենն է, իր օգտագործման համար, այն պատրաստել էր իր տնամերձում մշակած կանեփից: Տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները պարզվում են:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված