Երիտասարդին մարմնական վնասվածք պատճառողը հայտնաբերվեց Մասիսում

2022-06-14 09:19:43 1044 դիտում

Հունիսի 12-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ անոթափոսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 23-ամյա երիտասարդի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին երիտասարդի հայրը հաղորդում է տվել, որ անհայտ անձը իրենց շենքի բակում սուր-կտրող գործիքով խփել է որդուն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վանասվածք էր պատճառել Մասիս քաղաքի 41-ամյա բնակիչը: ժամը 23.40-ին նա Մասիս քաղաքում հայտնաբերվել, «Նիսան» մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին և ձերբակալվել: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: