Մասիսի քրեական հետախույզները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022-06-10 14:44:36 1037 դիտում

Մասիսի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 48-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Հունիսի 1-ին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լուցկու տուփ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա թմրանյութը 10 հազար դրամով ձեռք էր բերել համագյուղացուց: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, թմրանյութ իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց: Նա ձերբակալվել է: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված