Հունիսի 6-ին Մասիս համայնքի գեղարվեստի դպրոցում կազմակերպվել էր ցուցահանդես

2022-06-08 03:43:27 837 դիտում

Հունիսի 6-ը ցուցահանդեսային էր Մասիս համայնքի գեղարվեստի դպրոցում: Կրթօջախի սաների գեղեցիկ ու գունագեղ աշխատանքները սիրով դիտեց նաև Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, ով նաև շնորհավորեց տարվա ընթացքում սաների ունեցած հաջողությունների համար: Գեղարվեստի դպրոցի մանկավարժական կազմը՝ տնօրեն Շուշան Վարդանյանի գլխավորությամբ, սիրով էին պատրաստվել ցուցահանդեսին՝ օգնելով իրենց սաներին արվեստի միջոցով արտահայտել գեղեցկությունն ու արվեստը։ Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ շուտով կրթօջախը կունենա նոր շենք, և այսուհետ ցուցահանդեսները կկազմակերպվեն ավելի մեծ ու լուսավոր սրահներում:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված