Սիրելի՛ շրջանավարտներ, Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, Շնորհավորում եմ այս կարևորագույն ու հիշարժան օրվա առթիվ։ Սիրելի՛ շրջանավարտներ, Դպրոցական վերջին զանգի ղողանջներն ազդարարում են նաև մի նոր՝ ինքնուրույն կյանքի սկիզբ։ Այսօր դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և բազում նպատակներով ու երազանքներով մուտք եք գործում կյանքի նոր շրջափուլ։ Այսօր, ցավոք, մեր երկրի առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ, որոնց բախվելու եք նաև դուք։ Ես վստահ եմ, որ ուսումնառության տարիներին դուք ոչ միայն հարուստ գիտելիքներ եք ձեռք բերել, այլև դաստիարակվել եք արժանի երիտասարդներ, որոնք ունեն ամուր կամք՝ հաղթահարելու դժվարությունները ու կերտելու մեր երկրի ապագան, որի մասին երազում էին ու որի համար անմահացան հազարավոր հայորդիներ։ Սիրելի՛ շրջանավարտներ, Քայլե՛ք անվարան, քայլե՛ք դժվարություններին ընդառաջ, պայքարե՛ք ձեր նպատակների ու երազանքների համար: Եղե՛ք վստահ ու հաստատակամ: Բարի երթ ձեզ և կանաչ ճանապարհ: