Դավիթ Համբարձումյանի շնորհավորանքը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

2022-06-01 06:47:25 613 դիտում

Սիրելի՛ երեխաներ, Մասիս համայնքի իմ փոքրիկ բարեկամներ, մեր կյանքի լուսատուներ, Ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Անհերքելի իրողություն է, որ երեխաներն են մեր ներկան ջերմացնողները և ապագան կերտողները, իսկ նրանց անհոգ մանկության պատասխանատուն մեզանից յուրաքանչյուրն է: Այսօր, ցավոք, մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն անուղղակիորեն ազդում են նաև մեր երեխաների վրա: Մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ մեր երեխաներն ապրեն ապահով, բարեկեցիկ, անվտանգ ու խաղաղ երկրում: Սիրելի՛ մանուկներ, Թող տարվա բոլոր օրերը տոնական լինեն ձեզ համար, և դուք շրջապատված լինեք ընտանեկան սիրով ու ջերմությամբ: Թող իրականություն դառնան ձեր ամենաանհավանական թվացող երազանքները։ Ժպտառատ ու խաղաղ մանկություն ձեզ։ Աստված պահապան բոլոր մանուկներին:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված