Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ Մասիս խոշորացված համայնքում

2022-05-31 13:56:41 1148 դիտում

Սիրելի՛ փոքրիկներ և մեծեր, Խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի թեմը՝ օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, պատրաստել են հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ, որոնք կանցկացվեն համայնքի այն բնակավայրերում, որոնցում կան գործող եկեղեցիներ՝ Մասիս, Նորաբաց, Արգավանդ, Դաշտավան, Այնթապ, Մարմարաշեն: Սիրելի՛ փոքրիկներ, Ժամը՝ 17:00-ին համայնքի եկեղեցիներում տեղի կունենա մանուկների օրհնության կարգ, այնուհետ Ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ, բազմաբովանդակ ծրագիր: Խաղավար, Սսիրելի մուլտհերոսներ, Շոու ծրագիր, Ակվագրիմ, Ռոբոտ, Մեծ արջուկ, Աճպարար, Փրփուր, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիան կկազմակերպի ցուցադրական ելույթներ, Տեսահոլովակի նկարահանում, ԵՎ իհարկե՝ հյուրասիրություն։ Սիրելի՛ փոքրիկներ և նաև՝ մեծեր, սիրով սպասում ենք ձեզ: Սպասվում են գեղեցիկ անակնկալներ:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված