Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս համայնքում և վարչական շրջանում

2022-04-17 15:38:36 715 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` 12:00-13:00 Մասիս քաղաք՝ 2-րդ, Կայարան և Նոր թաղամասեր մասնակի 11:00-12:00 Նորամարգ գյուղ, 11:00-15:00 Ռանչպար գյուղ մասնակի, 12:00-13:00 Սիս գյուղ մասնակի, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: