Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով

2022-04-16 04:57:59 362 դիտում
Անուրանալի է ոստիկանների դերը նաև հայրենիքի համար մղվող պայքարում

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով։ Ոստիկանության հարգելի՛ ներկայացուցիչներ, աշխատակիցներ, վետերաններ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Ոստիկանության համակարգը մեր երկրի, հասարակության անվտանգության պահպանման երաշխավորներից է: Ձեզ է վստահված մեր երկրում հասարակական կարգ ու կանոնի, օրինականության, քաղաքացիների անվտանգության, շահերի ու իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը, և ձեր աշխատանքով է մեծապես պայմանավորված, թե ինչպես կկայանա համակարգը, և ինչպիսին կլինի հասարակության վերաբերմունքն ու վստահությունը ոստիկանի նկատմամբ։ Վերջին տարիներին հատկապես ավելացան ոստիկանական համակարգի աշխատակիցների պարտականությունները՝ պայմանավորված երկրում սահմանված արտակարգ իրավիճակով, երբ ոստիկաններն աշխատում էին՝ երբեմն վտանգելով նաև սեփական առողջությունը։ Անուրանալի է ոստիկանների դերը նաև հայրենիքի համար մղվող պայքարում և, ցավոք, շատերը ետ չդարձան՝ անմահանալով հանուն վաղվա օրվա։ Փառք ու խոնարհում։ Ոստիկանության համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ իր գործն անմնացորդ կատարող յուրաքանչյուր ոստիկանի՝ շարքայինից մինչև բարձրաստիճան: Խաղաղ և անփորձանք ծառայություն Ձեզ։ Խաղաղություն մեր երկրին։