Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի շնորհավորական ուղերձը

2022-04-07 06:04:14 427 դիտում

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի շնորհավորական ուղերձը։ <<Հարգելի՛ կանայք, Սիրելի՛ տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր, Ջերմագին շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ: Դարեր շարունակ և այսօր ևս հայ մայրը, հայ կինն առանձնացել է իր անկոտրում կամքով ու ոգու ամրությամբ: Ուսելով ընտանիքն ամուր ու անսասան պահելու ծանր բեռը՝ դուք կերտել եք նաև մեր վաղվա օրը՝ դաստիարակելով հայրենիքին արժանի զավակներ: Սիրելի՛ մայրեր, քույրեր, Այսօր, երբ հազարավոր մայրեր որդեկորույս են, երբ չեն սպիացել պատերազմի վերքերը, երբ դրված է Արցախ աշխարհի լինել-չլինելու հարցը, երբ վտանգված են մեր երկրի սահմանները, դուք պետք է առավել քան ուժեղ ու տոկուն լինեք՝ դառնալով մեր հենասյունը, մեզ հույս ու պայքարելու ուժ ներշնչողը: Առանձնակի շնորհավորում եմ հերոսածին մայրերին, որոնց զավակներն անմահացան հանուն հայրենիքի... Համբերություն բոլոր այն կանանց, մայրերին, որոնց ամուսինների, զավակների ճակատագիրը դեռևս անհայտ է... Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Արցախյան պատերազմում վիրավորում ստացած մեր տղաներին, որոնց հետ դժվարությունների ճանապարհով անցնում են նաև նրանց մայրերը, կանայք... Ուժ ու կորով եմ մաղթում այն մայրերին, որոնց զավակները հսկում են մեր սահմանները... Շնորհավո՛ր Մայրության ու գեղեցկության տոնը... Խաղաղություն մեր երկրին...>>