Մասիսի աղբավայրում առաջացած կրակն ու ծուխը, տեսանելի է մի քանի կիլոմետրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022-04-05 07:16:44 786 դիտում

Մասիս քաղաքի ու հարակից մի քանի գյուղերի բնակիչներ նորից հայտնվել են անելանելի վիճակում: Դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի հանրահայտ աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել և կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մի քանի կիլոմետրից: Օպերատիվորեն ժամանել էին Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն ու ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը: «Սիրելի մասիսցիներ, սա է Մասիսի աղբավայրի պատկերը։ Սրա համար պետք է փակվի աղբավայրը։ Տեղեկացնում եմ, որ Մասիս համայնքի աղբը արդեն տանում ենք այլ աղբավայր։ Աղբավայրի փակման գործընթացը սկսված է…»,– նշել է Դավիթ Համբարձումյանը։