Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս համայնքում և վարչական շրջաններում

2022-03-29 15:08:39 1000 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` 10:00-13:00 Մասիս քաղաք` Կայարան, 2-րդ թաղամասեր մասնակի, 10:00-16:00 Դարակերտ գյուղեր մասնակի, 10:00-12:00 Խարբերդ գյուղ մասնակի, 10:00-13:00 Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: