Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի այցը Նոր Խարբերդ բնակավայր

2022-03-29 12:03:07 910 դիտում
Դեռ կան հարցեր, որոնց լուծման ուղղությամբ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն

Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այցելել է Նոր Խարբերդ բնակավայր: Համայնքապետը շրջել է բնակավայրում, այցելեց մանկապարտեզ, եղել է ֆուտբոլի դաշտում և վարչական ղեկավար Կամո Կակոյանի հետ քննարկել առկա խնդիրները և առաջարկել լուծման ուղիներ: Դ. Համբարձումյանն այցելել է նաև այն շենքի բակ, որտեղ նախատեսվում է Արցախյան պատերազմում անմահացած Եգանյան Գառնիկի հուշակոթողի տեղադրումը: <<Որքան էլ տարիների ընթացքում շատ աշխատանք է արվել Նոր Խարբերդում, այդուհանդերձ դեռ կան հարցեր, որոնց լուծման ուղղությամբ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն>> -Նշել է Դ. Համբարձումյանը: