Գործարկվել է կատարողական վարույթների անձնական գրասենյակ էլեկտրոնային հարթակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022-03-21 04:40:17 447 դիտում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ֆիզիկական պարտապան քաղաքացիների համար Ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է կատարողական վարույթների «Անձնական գրասենյակ» նոր էլեկտրոնային հարթակը՝ թվային նոր գործիքներով և լայն հնարավորություններով։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Գրանցվելով «Անձնական գրասենյակում»` քաղաքացիները կարող են, առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու, ստանալ տեղեկություններ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, ներբեռնել որոշումներ, կատարել վճարումներ անմիջապես նույն հարթակից։