Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում․ սուբվենցիոն հայտերի հանրային քննարկում

2022-03-19 12:41:49 468 դիտում

Քննարկման են դրված համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 9 ծրագիր-հայտերը, որոնցում ներառված են Մասիսի կազմում ընդգրկված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: Ծրագրերից մեկով նախատեսվում է Մասիս համայնքի մի քանի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում: Մասիս համայնքի Մասիս կայարան թաղամասի թիվ 10 և 13 շենքերի, Նոր թաղամասի թիվ 1 շենքի, 3-րդ թաղամասի թիվ 11 շենքի տանիքները գտնվում են վթարային վիճակում, եղանակային պայմանները, մասնավորապես անձրևաջրերը, իրենց հերթին ավելի են վատթարացրել շենքային պայմանները։ Նշված շենքերի բնակիչների անվտանգությունից ելնելով՝ խիստ անհրաժեշտություն է առաջացել հիմնանորոգելու շենքերի տանիքները։ Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ տանիքների նորոգման գործընթացն այսքանով չի սահմանափակվում, և ըստ առաջնահերթության կվերանորոգվեն նաև մյուս շենքերի տանիքները։