Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ինչպես սուբվենցիոն ծրագրերի, այնպես էլ համայնքային միջոցների հաշվին։ Խաչփար բնակավայրում ևս ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Շուտով կավարտվեն բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցման աշխատանքները, արդեն իսկ մեկնարկել են նաև ասֆալտապատման աշխատանքները։ Համայնքի զարգացման ծրագրերը շարունակական են, և առաջիկայում Խաչփարում նախատեսվում են իրականացնել նաև նոր նախաձեռնություններ։ #ԲարեկարգՄասիս