ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԳԵՏԱՓՆՅԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

2026-07-16 18:09:16 178 դիտում

Գետափնյա բնակավայրի վարչական ղեկավար Մնացական Ալոյանի նախաձեռնությամբ և Մասիսի համայնքապետարանի աջակցությամբ իրականացվում են բնակավայրի ոռոգման ցանցի մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Աշխատանքների նպատակն է ապահովել ոռոգման ջրի անխափան հոսքը, բարելավել ցանցի վիճակը և ստեղծել առավել մաքուր ու բարեկարգ միջավայր բնակիչների համար։ Հարգելի՛ բնակիչներ, կոչ ենք անում պահպանել մաքրությունը, աղբ չնետել ոռոգման առուների և ջրանցքների մեջ, քանի որ դրանց մաքրությունն ու պատշաճ շահագործումը մեր բոլորի համատեղ պատասխանատվությունն է։ Մաքուր և բարեկարգ համայնքը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքից։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված