ՄԵՐ ԲՆԱԿՉՈՒՀԻՆ ՆՇԵՑ 102-ԱՄՅԱԿԸ

2026-07-10 13:15:16 249 դիտում

Այսօր առանձնահատուկ և հիշարժան օր էր ինչպես Հայրապետյանների ընտանիքի, այնպես էլ ողջ Մասիս համայնքի համար․ Նոր Խարբերդում բնակվող մեր սիրելի բնակչուհին` Անգին Հայրապետյանը նշեց իր 102-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ նրան այցելեցին և ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղեցին Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, Նոր Խարբերդ բնակավայրի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանը, համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև «Նոր Խարբերդի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը։ Հոբելյարը սիրով ընդունեց հյուրերին, կիսվեց իր կյանքի հիշողություններով, բոլորին հղեց իր բարեմաղթանքներն ու փոխանցեց կյանքի իմաստուն խորհուրդները՝ մաղթելով առողջություն, համերաշխություն և խաղաղություն։ 102 տարիների հարուստ կենսափորձն ու անցած ճանապարհը մեծ արժեք և օրինակ են բոլորիս համար։ Մաղթում ենք մեր հարգարժան հոբելյարին ամուր առողջություն, բարօրություն, խաղաղ ու երջանիկ օրեր և դեռ երկար տարիներ՝ հարազատների սիրո, ջերմության ու հոգատարության շրջապատում։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված