Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

2026-07-08 05:26:48 254 դիտում

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 29-ին տեղեկություն էր ստացվել, որ Ախուրյանի փողոցներից մեկում անհայտ անձը «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ: Տեղեկությունն իրացնելիս ոստիկանության ծառայողները նկատել են անձին, ով փաթեթներ է տեղադրել կիսաքանդ շինության մոտակայքում և լուսանկարահանել դրանք։Թմրանյութ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով վերջինս ձերբակալվել և ներկայացվել է Ախուրյանի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը՝ ժամը 22․30-ին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ 27-ամյա երիտասարդին պատկանող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 32 փաթեթ՝ 81 գրամ քաշով, ինչպես նաև դեղնավուն հեղուկով լցված 1 կաթոցիչ։Նախաքննությունը շարունակվում է: ***Նույն օրը համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչն իր մոտ կանեփի բույսից պատրաստած զանգված է պահում։Այցելության ժամանակ 24-ամյա երիտասարդը ներկայացրել է կանեփի բույսից պատրաստած մանրացրած և չորացրած 3 գրամ քաշով 1 փաթեթ։Երիտասարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։+++Կապանի համայնքային ոստիկանները հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Տանձավեր գյուղի բնակիչը կանեփի թփեր է աճեցնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է բաժին։  Բացատրական աշխատանքի շնորհիվ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ անասնագոմի հարակից տարածքում իր անձնական օգտագործման համար կանեփի մոտ 12  թուփ է աճեցրել։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթի շրջանակում, նույն օրը կատարված զննությամբ, նշված վայրից հայտնաբերվել են կանեփի թփերը։ Կատարվում է նախաքննություն։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված