ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ԽԱՉՓԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

2026-07-07 13:12:53 203 դիտում

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հերթական աշխատանքային շրջայցն իրականացրեց Խաչփար բնակավայրում՝ տեղում ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին, համայնքային ենթակառուցվածքների վիճակին և բնակավայրի առաջնահերթ խնդիրներին։ Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը այցելեց նաև Խաչփարի մանկապարտեզ, հանդիպեց և զրուցեց աշխատակիցների հետ։ Քննարկվեցին կրթօջախի առօրյա գործունեությանը, պայմանների բարելավմանն ու առկա խնդիրներին վերաբերող հարցեր։ Լսելով աշխատակիցների առաջարկություններն ու մտահոգությունները՝ համայնքի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարեց ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ բարձրացված հարցերին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ։ Մասիս համայնքում նման աշխատանքային շրջայցերը շարունակական են՝ նպատակ ունենալով մշտապես լինել բնակիչների կողքին, տեղում գնահատել իրավիճակը, վերահսկել իրականացվող աշխատանքների ընթացքը և ապահովել համայնքային խնդիրների արդյունավետ լուծումը։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված