Մասիս համայնքում բարեկարգման աշխատանքները շարունակվում են՝ ընդգրկելով համայնքի տարբեր բնակավայրեր։ Շուտով Հովտաշատ բնակավայրում կմեկնարկեն նաև «Հովտաշատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի բակի բարեկարգման աշխատանքները, որոնք կիրականացվեն համայնքային միջոցների հաշվին։ Քայլ առ քայլ բարելավում ենք մեր համայնքի ենթակառուցվածքները՝ ստեղծելով ավելի հարմարավետ, անվտանգ և բարեկարգ միջավայր մեր բնակիչների համար։ Սպասե՛ք նոր ծրագրերի։ #ԲարեկարգՄասիս