ԱՆՑԿԱՑՎԵՑ MASIS OPEN

2026-07-06 06:19:04 221 դիտում

2 ՄՐՑԱՇԱՐԸ Այսօր Մասիս քաղաքի Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցը կրկին մարդաշատ էր և լեցուն՝ մարզական ոգով ու մրցակցային տրամադրությամբ։ Մասիսի համայնքապետարանի աջակցությամբ այստեղ անցկացվեց Հայաստանի Շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի MASIS OPEN 2 մրցաշարը։ Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը նշեց, որ համայնքապետարանը շարունակելու է աջակցել մարզական կյանքի զարգացմանը, քանի որ սպորտը ոչ միայն առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ է, այլև նպաստում է կարգապահ, նպատակասլաց և հայրենասեր սերնդի ձևավորմանը։ Նա հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց մրցաշարի կազմակերպիչներին՝ նման նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Մրցաշարին մասնակցում էին բազմաթիվ մարզիկներ, ովքեր ցուցադրեցին բարձր պատրաստվածություն, կամային հատկանիշներ և գեղեցիկ մենամարտեր՝ հանդիսատեսին պարգևելով հետաքրքիր ու դիտարժան մրցակցություն։ Մրցումների ավարտին լավագույն մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով՝ արժանանալով իրենց վաստակած գնահատանքին։ Մասիսի համայնքապետարանը շարունակելու է աջակցել նման մարզական նախաձեռնություններին՝ խրախուսելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը սպորտային կյանքին և նպաստելով համայնքում առողջ ապրելակերպի տարածմանը։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված